ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Նանա ԳՆԴՈՅԱՆ. Ազատության հրապարակում նորը լավ մոռացված հինն է

Նանա ԳՆԴՈՅԱՆ. Ազատության հրապարակում նորը լավ մոռացված հինն է
07.11.2013 | 16:39

Շանթ Հարությունյանի արկածախնդրությունը, որի համար մի քանի երիտասարդներ վճարեցին իրենց առողջությամբ, փառք Աստծո` ոչ իրենց կյանքով, այսօր համացանցում և համացանցից դուրս ոմանք փորձում են ներկայացնել որպես հերոսություն, երկիրը կոլապսից հանելու միակ միջոց: Հետաքրքիրն այն է, որ Շանթի ոչ ադեկվատ պահվածքը փորձում են հերոսացնել մարդիկ, ովքեր ժամանակին փորձել են հերոսացնել Լևոն Տեր-Պետրոսյանին` մարտի 1-ից հետո, նույնն արել են Րաֆֆի Հովհաննիսյանի առնչությամբ, հիմա էլ Շանթ Հարությունյանը: Չեմ ուզում մարդկանց անվանել դրսից սնվող կամ գրանտակեր, քանի որ դրսից եկած նրանց փողերը չեմ հաշվել, սակայն այն փաստը, որ «մեկանգամյա օգտագործման» և շատ արագորեն միմյանց փոխարինող հեղափոխական լիդերների կողքին միշտ կարելի է տեսնել նույն «ակտիվիստ» դեմքերին, տարատեսակ կասկածների տեղիք է տալիս: Մարդիկ առաջնորդ են փնտրում` կասեք: Հնարավոր է, բայց մի՞թե իրական առաջնորդը հրապարակում կանգնած հանրորեն կբացի հեղափոխության իրականացման իր «ռազմավարական նախագիծը», իսկ հետո կզարմանա, որ այն ի կատար չի ածվել: Կասեք` նա տղամարդվարի հայտարարեց և արեց: Ներեցեք, բայց նա պարզապես PR-վեց, աղմուկ հանեց և արդյունքում ոչնչի չհասավ` կասեմ ես: Ավելին, շատ քաղաքացիների մոտ Շանթի օրինակը ֆրուստրացիայի տեղիք տվեց. մարդիկ սկսեցին մտածել, որ իշխանություններն իսկապես ինչ ուզեն կանեն, որովհետև իշխանությանը դիմագրավողի զինանոցում մարդկային ռեսուրս չկա: Հիմա ինչ եմ ուզում ասել` էդ լավ մոռացված հինը, որ հա փորձում են կիրառել, արդյունքի չի բերում, նոր բան է պետք մտածել: Կամ, գուցե, «հեղափոխություն ենք անում» գոռացող մադրիկ իրականում ա՞յլ նպատակներ ունեն:

Դիտվել է՝ 3662

Մեկնաբանություններ